Սունկ հավաքելու համար կենթարկեն քրեական պատասխանատվության 

Սունկ հավաքելու համար կենթարկեն քրեական պատասխանատվության 

Ռուսաստանում ուժի մեջ է մտել Քրեական Օրենսգրքի համապատասխան հոդվածը, որը ենթադրում է քրեական պատասխանատվություն նրանց հանդեպ, ովքեր կվնասեն Կարմիր գրքում գրանցված սունկերն ու բույսերը։ Օրենքը ընդունվել է անցյալ տարվա ապրիլին։ ՌԴ Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի և սունկերի դիտավորությամբ ոչնչացումը, վնասումը, ինչպես նաև ապօրինի կորզելը, հավաքելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ինը տարի ժամկետով։

Նախատեսվում է նաեւ տուգանք՝ քաղաքացիների համար՝ 2,5-5 հազար ռուբլու չափով, իրավաբանական անձանց համար՝ 500 հազարից մինչեւ 1 միլիոն ռուբլու չափով։ Իրավաբանները նշում են, որ այս խստացումը նպատակ ունի պաշտպանելու Կարմիր գրքում գրանցված սունկերը, բայց հատուկ ընդգծում են, որ պատահաբար կերպով Կարմիր գրքում գրանցված տեսակին պատկանող սունկը եթե մարդը պոկի, ապա դա չի կարող հանցակազմ առաջացնել, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության կամ վարչական տուգանք կրի։