Ռուսաստան վերադարձած ռելոկանտներին սպառնում են Մագադան աքսորել 

Ռուսաստան վերադարձած ռելոկանտներին սպառնում են Մագադան աքսորել 

Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր Ուկարինայի հետ պատերազմի պատճառով հեռացել են Ռուսաստանից, քննադատել են այդ պատերազմը կամ էլ աջակցել են ուկրաինական բանակին կամ ֆինանսական աջակցություն են արել ուկրաինական բանակին, կհամարվեն դավաճաններ եւ կհետապնդվեն օրենքի ողջ խստությամբ, հայտարարել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Իսկ նրանք, ովքեր կվերադառնան այդքանից հետո Ռուսաստան, ապա իշխանություններն իրավունք ունեն նրանց համար տաժանակրության եւ աքսորի վայրեր ընտրել, ուր եւ նրանք պետք է անմիջապես ուղարկվեն՝ ՌԴ սահմանը հատելուց հետո։ Նախօրեին էլ նա հայտարարել էր, որ Ռուսաստան հետ վերադարձած «ուկլոնիստներին» եւ «ռելոկանտներին» պետք է ուղարկել Մագադան։