Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԳ ղեկավարն ու Բլինքենի տեղակալը

Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԳ ղեկավարն ու Բլինքենի տեղակալը

Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի (Twitter) սոցիալական հաշվում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական հարցերով փոխքարտուղար Ջոն Բասսին:

Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Բացի այդ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների, Գազայում տիրող իրավիճակի, Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Սև ծովում առկա անվտանգային հարցերին:

Օրակարգից դուրս չեն մնացել նաև էներգետիկ ոլորտին և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը: