Հայ երգչուհին հաղթել է Տիրանայի միջազգային փառատոնում 

Հայ երգչուհին հաղթել է Տիրանայի միջազգային փառատոնում 

Միլանցի սոպրանո Մարիա Սարդարյանը, կատարելով Գիշերվա Թագուհու արիան Մոցարտի՝ «Կախարդական ֆլեյտան» օպերայից, ստացել է  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող «Մարիա Կրայա» միջազգային օպերային 20-րդ ամենամյա մրցույթի առաջին մրցանակը։

Մրցույթը տեւել է երեք օր եւ հեռարձակվել Ալբանիայի Առաջին հանրային հեռուստատեսությամբ։ Մրցույթին մասնակցել են 250 օպերային երգիչներ եւ երգչուհիներ, եւ միայն 16-ն են նրանցից անցել կիսաեզրափակիչ։ Մրցույթը տեղի է ունեցել այս տարվա մարտի 27-29-ին։