Ալիևն «ատելի թշնամի» է անվանել հայերին

«Մենք վերականգնել ենք մեր իրավունքները մարտի դաշտում. 44 օրվա ընթացքում մենք ատելի թշնամուն վտարեցինք մեր հողերից և բարձրացրինք ադրբեջանական դրոշը Ղարաբաղում։ Սա Ադրբեջանի դարավոր պատմության ամենալուսավոր էջն է»։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է մարտի 18-ին՝ Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձում։
«44 օր շարունակ ադրբեջանական ժողովուրդը հենարան է եղել մեր բանակի համար՝ վերածվելով մեկ բռունցքի։ Մենք արյուն թափելով ազատագրեցինք օկուպացված հողերը»,- ասել է Բաքվի բռնապետը։
Կարծիքներ