Իսրայելի պաշտպանության նախարարը զանգել է ադրբեջանցի գործընկերոջը

Փետրվարի 1-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։
Գալանտը գոհունակություն է հայտնել ձևավորված երկկողմ համագործակցության կապակցությամբ։
Հասանովն իր հերթին համոզմունք է հայտնել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։
Կարծիքներ