Տոյվո Կլաարը Բաքվում է․ հաջորդիվ կայցելի Հայաստան

Տոյվո Կլաարը Բաքվում է․ հաջորդիվ կայցելի Հայաստան

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախօրեին՝ հունիսի 8-ին ժամանել է Բաքու։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Այսօր հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել։ Անհամբեր սպասում եմ վաղվա արդյունավետ քննարկումներին»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Հաջորդիվ Կլաարը կայցելի Հայաստան, ինչի առթիվ պաշտոնյան գրել էր հետևյալը․

«Մեկնում եմ Երևան՝ կապված ԵՄ բարձր մակարդակի շփումների շարունակման հետ»։