Կալիֆորնիայի իշխանությունները արգելել են բնական մորթուց մուշտակ կարել ու վաճառել

Կալիֆորնիայի իշխանությունները արգելել են բնական մորթուց մուշտակ կարել ու վաճառել

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է բնական մորթուց մուշտակներ կարել ու վաճառել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է նահանգապետ Նյուսոմը։

Նոր հրամանագիրը կգործի 2023 թվականից եւ կալիֆորնիացիներին մնացել է 4 տարի՝ «մուշտակի պաշար» հավաքելու համար։ Նահանգապետը իր ստորագրած հրամանագիրը համարել է ԱՄՆ պատմության մեջ կենդանիների պաշտպանությանը միտված կարեւորագույն որոշումներից մեկը։

Նշենք, որ Կալիֆորնիան այսպիսով, դառնում է առաջին նահանգը, որտեղ արգելվում է բնական մորթուց մուշտակների կարումն ու վաճառքը։