Ստամբուլի պայմանագրով յոթ երկիր է ճանաչվել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Ստամբուլի պայմանագրով յոթ երկիր է ճանաչվել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան և Բելառուսը Ստամբուլի պայմանագրում նշված են որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ, պարզ է դառնում այն փաստաթղթից, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել աֆրիկյան երկրների պատվիրակության անդամներին Սանկտ Պետերբուրգի բանակցություններում։

«Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներն են»,- նշված է փաստաթղթի նախագծում, հայտնում է Ռիա Նովոստին: