Հանուն մեր ընդհանուր տան և մեր մայրերի սահմաններն անառիկ կպահենք և Հաղթելու ենք

Հանուն մեր ընդհանուր տան և մեր մայրերի սահմաններն անառիկ կպահենք և Հաղթելու ենք

Թեկուզ զոհվենք հանուն մեր հայրենիքի, հանուն մեր ապրելու։ Աստված օրհնի մեր պաշտպաններին, մեր երկրի ինչու չէ նաև տարածաշրջանի անվտանգության և խաղաղության երաշխավորներին՝ Հայաստանի Բանակին։ 

Ինչպես գիտենք 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեր «հարևան» Ադրբեջանը հարձակվել և լայնամաշտաբ պատերազմ է հայտարարել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սահմանին։ Հրետակոծել մի շարք քաղաքացիական բնակավայրեր, նույնիսկ Հայաստանի տերիտորիայում։ Ադրբեջանն և Թուրքիան, որ կանգնած է Ադրբեջանի թիկունքում, կորոնավիրուսից տուժած տարածաշրջանին հայտարարում են պատերազմ։ Որը մեզ համար բացարձակապես անընդունելի է և դատապարտելի։ Թուրքիայի ակտիվ դերակատարումը պետք է դատապարտվի «միջազգային հանրության» կողմից, չէ որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Իսկ «միջազգային հանրությունը» չգիտես ինչու դանդաղում է։ Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունն իշխող են դարձել։ Աշխարհի մեծամեծեր, կույր մի ձևացեք ժամն է դատապարտել Ադրբեջանի սադրանքը, ագրեսիան։ Ցավալի է, որ դուք լիարժեք չեք տեսնում թե ձեր այդ քաղաքականությունն ուր է տանում և ինչով կվերջանա։ Ընտրեք հստակ դիրքորոշում և մեր տարածաշրջանը կարճ ժամանակում փրկեք այս չհայտարարված պատերազմից։ 

Պատերազմական վիճակը մնում է գերլարված, մարտերը շարունակվում են և թեժանում են Արցախում, բացահայտ թիրախավորել է նաև քաղաքացիական բնակչությանը։ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին և հերթական անգամ ուզում է իրագործել իր նոխկալի «երազանքը»։ Կոչ եմ անում «միջազգային հանրությանը», աշխարհի գերհզորներին անհապաղ միջամտել և ոչ թե տարբեր, անիմաստ և անիրագործելի հայտարարություններ անել։ «Միջազգային հանրություն» հավատացեք Թուրքիան Ադրբեջանին մատակարարում է զենք և զինամթերք, Սիրիայում հավաքագրում է ահաբեկիչների և ուղարկում է ԼՂՀ, փոխանակ զերծ մնալ իրավիճակի էլ ավելի լարումից և ինչպես ժողովուրդն է ասում «յուղ չլցնել» հակամարտության կրակին։ Մեծ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի աջակցությունը։ Մեր «հարևան» Թուրքիա և «միջազգային հանրություն» եղեք խոհեմ և կողմերին վերադարձրեք քաղաքական և դիվանագիտական լուծման ճանապարհ։ «Լավ» հարևանն որպես կանոն կյանքում այդպես է վարվում։ 

Հարգելի բնական «հարևան» Թուրքիա, բանականությունն ասում է, որ միջադեպերի և վեճերի միակ լուծումն երկխոսությունն է, թե չէ մենք հարյուր տարի հետո ալյևս «հանձնվել» չգիտենք։ Հավատացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում դուք կզղջաք ձեր այդ քայլերի և պահվածքի համար։ 

  «Հարևան» Թուրքիա հավատացեք մեզ բոլորիս հարկավոր է կրակի և ռազմական գործողությունների դադարեցում, թե չէ գոյության ընթացքում մենք շատ ավելի դաժան փորձությունների միջով ենք անցել, փառք ու պատիվ Հայոց Բանակին, մեր հաղթող զինվորին, որն այս անգամ շատ ու շատ վճռական է տրամադրված, քաջ գիտի որ պատմությունն նոր չի լինում, այլ հնի կրկնությունն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները ցույց են տալիս, որ պատերազմից ոչ մեկ չի օգտվել ու չի օգտվելու և չի կարելի արտաքին քաղաքականությունը վարել, ելնելով էթնիկ պատկանելիությունից, մանավանդ որի հետևանքով մարդիկ են մահանում։ 

  Այսօր ոչ ոք չի փորձի հերքել այն փաստը, որ Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, մեր ընդհանուր տունը և մենք չենք պատրաստվում շատ դռներ բախենք Ադրբեջանի և Թուրքիայի նախճիրը ներկայացնելու և հիմնավորելու համար։ Մենք ինքներս կօգնենք մեզ, որովհետև Աշխարհն օգնում է նրան, ով առաջին հերթին ինքն է իրեն օգնում։ Հայ-եզդիական բազմաթիվ կամավորական ջոկատներ արդեն Արցախում են, մեզ մնում է ասենք անփորձանք վերադառնաք։ Հավատացեք հեռավոր ճանապարհները սկսվում են մոտիկից։ 
 Այսօր մեր հայաստանցիներիս ցավն ահավոր է, բայց թույլ չենք տա որ անցյալը մեզ սպանի, որովհետև մենք եղել ենք, կանք ու կլինենք։ Մենք պետք է ապրենք և արարենք։ Մեր զինուժը հզոր է, մարտունակ և մենք կպարտադրենք հավասարակշռված դիրքորոշումը և խաղաղությունը հակառակորդին։ Հարգանք, հավերժ հիշատակ մեր զոհերին։   
 
 
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային 
միավորում ՀԿ խորհրդի նախագահ  Ամո Շարոյան