Վահե Նիկոյանին դատարանը չի կալանավորել

Վահե Նիկոյանին դատարանը չի կալանավորել

Մեր տեղեկություններով՝  Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը երեկ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է։ Նախկին փոխքաղաքապետի նկատմամբ կիրառվել է գրավ՝ որպես խափանման միջոց։

Նշենք, որ Նիկոյանի հետ նույն՝ ՀՖՖ-ի գործով, մեղադրանք է առաջադրվել նաեւ կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գեւորգ Հակոբյանին։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախկին քարտուղար Նաիրա Տ․-ն․ վերջինս կալանավորված է։
 
Ի դեպ, նշենք, որ Նիկոյանը ժամանակին եղել է այդ հանձնաժողովի նախագահը։

Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ չկալանավորելու վերաբերյալ։ 

Նախաքննական մարմնից նաեւ փոխանցեցին, որ թե՛ Նիկոյանին, թե՛ Գեւորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։