Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթում կա 2 հաղթող 

Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթում կա 2 հաղթող 

Քիչ առաջ ՊՆ-ում ավարտվել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթը, որին ներկայացել է 6 հոգի։  

Բանավոր եւ գրավոր փուլերի արդյունքում քննող հանձնաժողովը հաղթող է ճանաչել Սարդարապատի թանգարանի ներկայիս տնօրեն Կարեն Արիստակեսյանին եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ փոխնօրեն Կարեն Փահլեւանյանին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր հավաքած միավորներն ավելի շատ էին։ Թե ի վերջո ո՞վ կլինի թանգարանի տնօրեն, ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոր տնօրենը կնշանակվի ՊՆ նախարարի կողմից 3 օրվա ընթացքում։