ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանում ահաբեկչական վտանգի մասին հայտարարություն է տարածել

ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանում ահաբեկչական վտանգի մասին հայտարարություն է տարածել

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտնել է ԱՄՆ քաղաքացիներին ապառնացող ահաբեկչական վտանգի մասին։

«Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առեւանգումների մասին, այդ թվում` այնպիսի հյուրանոցների պարագայում, ինչպիսին է «J.W. Marriott Absheron»-ը, ինչպես նաև՝ հնարավոր այլ վայրեր Բաքվում: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ»,- ասված է տարածած հայտարարության մեջ։

Բացի այս, դեսպանությունը թվել է գործողությունները, որոնց անհրաժեշտ է դիմել՝

. Զգուշություն ցուցաբերեք և զգոն մնացեք:
. Խուսափեք մարդկանց բազմությունից:
. Ուշադրություն մի գրավեք։
. Տեղեկացված եղեք ձեր շրջապատի մասին։
. Եղեք զգոն այն տեղերում, ուր հաճախում են օտարերկրացիները:
. Հետևեք տեղական լրատվամիջոցներին՝ թարմացումների համար:

Դեսպանությունը կշարունակի վերանայել անվտանգության իրավիճակը և, ըստ անհրաժեշտության, կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։