Սարսափած եմ․ Գուտերեշը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության մասին

Սարսափած եմ․ Գուտերեշը՝ Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի հարվածը։ 
Նրա խոսքով՝ ինքը սարսափել է խաղաղ բնակիչների մահվան մասին լսելով։

«Ես սարսափած եմ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա այսօրվա հարձակման ժամանակ հարյուրավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունից, որը ես խստորեն դատապարտում եմ», - գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հիվանդանոցները և բժշկական անձնակազմը պետք է պաշտպանված լինեն միջազգային իրավունքով։

Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը հրթիռակոծել է հիվանդանոցը, որտեղ պաղեստինցի խաղաղ բնակիչներ են եղել։ Արդյունքում զոհվել է մոտ 800 մարդ։ Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է նման գործողությունները։ 
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարձակումն անվանել է «աննախադեպ վայրագություն»: Նրա հետ համաձայնել են Պենտագոնը, Կանադան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել։