Այս ամիս մագնիսական փոթորիկներ են սպասվում

Այս ամիս մագնիսական փոթորիկներ են սպասվում

Այս ամիս աշխարհում բավականին ուժգին մագնիսական փոթորիկներ են սպասվում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Օգոստոսի 10-ին նակխատեսվում է միջին ինտենսիվության մագնիսական փոթորիկ։ Այդ օրը հնարավոր է մարդկանց մոտ նկատի այրան ճնշման վայրիվերումներ։ Օգոստոսի 13-14-ին սպասվում է ավելի թույլ մագնիսական փոթորիկ։ Հնարավոր են մարդկանց մոտ նկատվի գլխապտույտ, գլխացավեր։ Հիմնականում գանգատներ կունենան այն մարդիկ, որոնք եղանակային փոփոխությունների հանդեպ չափազանց զգայունակ են։ Օգոստոսի 21-22-ին եւ 29-ին մագնիսական փոթորիկները կլինեն ավելի ուժգին։ Հնարավոր է մարդկանց մոտ դա արտահայտվի մկանային կամ ոսկրացավով, քնի հետ կապված խնդիրներով, միգրենով։