«Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

«Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

Ապրիլի 16-ին՝ ժամը 23։00-ին, «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ից հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որ «մեխանիկական դեղնուկ» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված քաղաքացին մահացել է։ Այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, և դատաբժշկական փորձաքննությունը պետք է եզրակացություն տա, թե ինչից է մահը գրանցվել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ»-ի լրատվության բաժնի ղեկավար Շուշանիկ Դանիելյանը։

Նշենք, որ տեղեկություններ ունեինք, ըստ որոնց բժշկական կենտրոնում քաղաքացի է մահացել անաֆիլակտիկ շոկից վիրահատության ժամանակ։

«Այս պահին վստահ չենք կարող ասել, թե մահը ինչից է գրանցվել, մինչև չլինի բժշկական եզրակացությունը»,- հավելեց Դանիելյանը։

Ոստիկանությանը դեպքի մասին տեղեկացրել է անմիջապես հիվանդանոցի ղեկավարությունը։

Մահացած քաղաքացին 43 տարեկան տղամարդ է։