Վթարի է ենթարկվել դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը

Վթարի է ենթարկվել դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը

Ռուսաստանի Տուլայի մարզում վթարի է ենթարկվել աշակերտների տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Լոպատկովո-Եֆրեմով ավտոճանապարհի 39-րդ կմ-ին, Տեպլո-Օգարեւսկի շրջանի Դորոբինո գյուղի տեղամասում ավտոբուսը բախվել է Toyota Sequoia-ին։ Վթարի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել։ Մարմնական վնասվածքներ են ստացել ութ դպրոցական եւ նրանց երկու ուսուցիչ-ուղեկցողները։