Հայկ Սարգսյանի գործով վկան բերման կենթարկվի

Հայկ Սարգսյանի գործով վկան բերման կենթարկվի

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց բերման ենթարկել գործով վկա Սամվել Ասլանյանին։

Դատավորը հայտարարեց, որ վկան երկու անգամ ծանուցվել է, սակայն երկու անգամ էլ հետ է վերադարձվել ծանուցումը՝  չծանուցված նշումով։

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները՝ հաշվի առնելով, որ վկաներն արդեն երրոդ դատական նիստն է չեն ներկայանում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2,ին, ժամը՝ 13:00-ին։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: