ՔՊ-ական պատգամավորի հարվածները ինձ համար խուտուտ կարող են լինել մաքսիմում․ միջադեպի մասնակից

ՔՊ-ական պատգամավորի հարվածները ինձ համար խուտուտ կարող են լինել մաքսիմում․ միջադեպի մասնակից

Միջադեպը որպես այդպիսին երևի տևել է 2-3 րոպե՝ պլյուս, մինուս․ ես ուղղակի միացրել եմ լայվը ու իմ ասելիքը վերբալ, կրկնում եմ, վերբալ մակարդակում փորձել եմ ասել, ինչին ի պատասխան ինքն ինձ հարվածել է։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց այսօր հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպ ունեցած Սամվել Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ ՔՊ-ական պատգամավորի առաջին հարվածը եղել է իր ձեռքին, ինչի հետևանքով ձեռքին եղած հեռախոսը, դրամապանակն ու մյուս իրերը ընկել են։

Հակոբ Ասլանյանը երկրորդ հարվածը քաղաքացու որովայնին է ուղղել։ Սամվել Վարդանյանը շեշտում է, որ ինքն ընդամենը ՔՊ-ական պատգամավորի ձեռքն է հետ հրել, ինքը չի հարվածել ու ոչ էլ կարող էր իրեն թույլ տալ հարվածել տարիքով, զառամյալ մարդու ․«Ես երիտասարդ, առողջ տղամարդ, ինձ չէի կարող թույլ տալ հարվածել, բացի այդ՝ նստելու ցանկություն բացարձակ չունեմ։ Չեմ տուժել իր հարվածներից, դա ծիծաղելի էլ կլիներ՝ խուտուտ կարող էր լինել իր հարվածներից ինձ մաքսիմում»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որ հանրային տրանսպորտում խուլիգանական արարք գործած երիտասարդը խստագույնս պիտի պատժվի, ինչին ի պատասխան Վարդանյանն ասաց․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությանն ինչ պիտի պատասխանեմ, ժպտում եմ, լայն ժպտում եմ, ինչ ասեմ։ Նորմալ է, մենք այնպիսի ռեպրեսիաների ժամանակաշրջանում ենք ապրում, որ չեմ բացառում, որ գան ինձ տանեն։ բայց ի՞նչ հիմքով գան տանեն, ծիծաղելի է ուղղակի, լայվի մեջ էլ է երևում, որ այդ մարդն է ինձ խփում, ես ուղղակի վերբալ իմ ասելիքն եմ ասում։ Եթե չեմ սխալվում, եթե ոչ ոք չի չեղարկել, մենք ժողովրդավար հասարակությունում ենք ապրում, ժողովրդավարական երկրում ենք ապրում, ես իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել, իշխանական պատգամավոր է եղել, իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը իրենց գործունեությանը փորձել եմ տալ հանրային վայրում, հանրային պարսավանքի ինստիտուտն եմ փորձել աշխատեցնել»,-ասաց Վարդանյանը։

Քաղաքացին նշեց, որ հանրային տրանսպորտում 4-5 հոգի իրեն էին պաշտպանում, նույնքան ՔՊ-ական պատգամավորին, իսկ մյուսները անհաղորդ են մնացել։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը հանրային պարսավանքի է ենթարկել նաև Նիկոլ Փաշինյանին, ում տեսնելով փողոցում՝ դավաճան էր անվանել նրան, ինչի համար ձերբակալվել էր։