Քայլիր, որ չդատվես․ Գեւորգ Պետրոսյան

Քայլիր, որ չդատվես․ Գեւորգ Պետրոսյան

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քայլիր, որ չդատվես...

Ինձ հետաքրքրում է, թե, եթե երկրում երկակի ստանդարտներ չեն կիրառվում, ինչու՞ մինչ օրս ՀՀ ԿԳՄՍՎՏՐՑՈՒՓՔ նախարար Արայիկ Հարությունյանը չի հրավիրվել իրավապահ մարմիններ՝ հարցաքննության: Նա մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարել էր, որ կարող է իրեն ուղարկված դատարկ արկղերը լցնել իր մոտ պահվող քրեական գործերով:
Բա մեր իրավապահներին չի հետաքրքրու՞մ, թե այդ ինչ քրեական գործեր են, որ ի պահ է ընդունել նախսրարը և ո՞ր իրավունքով է դա արել...
Եթե նրան անլուրջ են վերաբերում, դա ուրիշ բան...
Թե՞ նա անձեռնմխելի է, ասեք՝ իմանանք...
Փաստորեն, իշխանությունը խմբագրել է աստվածաշնչյան հայտնի դրույթը. «մի դատիր, որ չդատվես»-ը դարձել է «քայլիր, որ չդատվես»...»։