Ռուսաստանը իր ներդրումները ամերիկյան արժեթղթերի մեջ ավելացրել է մինչեւ 0,11 միլիարդ դոլարով

Ռուսաստանը իր ներդրումները ամերիկյան արժեթղթերի մեջ ավելացրել է մինչեւ 0,11 միլիարդ դոլարով

Ռուսաստանը սեպտեմբեր ամսին ամերիկյան պետական արժեթղթերում իր ներդրումները ավելացել է 0,11 միլիարդ դոլարով՝ 5,85 միլիարդ դոլարից հասցնելով մինչեւ 5,96 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ Ընդ որում, երկարաժամկետ արժեթղթերի մասնաբաժինը 2,6 միլիարդից դարձել է 3,4 միլիարդ, իսկ կարճաժամկետ արժեթղթերում մասնաբաժինը՝ 3,2 միլիարդից նվազել է 2,5 միլիարդի։ Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանից Ռուսաստանը սկսել էր կտրուկ նվազեցնել իր մասնաբաժինն ամերիկյան արժեթղթերում՝ 96 միլիարդից հասցնելով մինչեւ 14,9 միլիարդի, այս տարվա մայիսի տվյալների համաձայն։ Ամենախոշոր մասնաբաժինն ամերիկյան արժեթղթերի ունի Ճապոնիան՝ 1,27 տրիլիոն, իսկ երկրորդ տեղում Չինաստանն է՝ 1,06 տրիլիոն դոլարի։