«Ճտիկով գրիչի» շառից պրծաք․․․

«Ճտիկով գրիչի» շառից պրծաք․․․

«Քոմենթները»  ավելի հետաքրքիր են, որովհետև նրանց վրա երկար չես մտածում, ավելի անկեղծ է ստացվում։ Նիկոլ Փաշինյանի մասին Միքայել Մինասյանի այսօրվա գրառման « քոմենթների մեջ» մի այսպիսի երկխոսության հանդիպեցի։

Մոռացել էի «ճտիկով գրիչի մասին», վերհիշեցի։ Փոքրիկ հարցի մեջ մեծ ասելիք կար ու ակամայից մտածում ես՝ լավ, Փաշինյան Նիկոլ, ինչու՞ այդ «ճտիկով գրիչով» պիտի մնաք մեր հիշողության մեջ։ Ինչքան էլ տարիներ անցնեն, «ճտիկով գրիչը» պատմություն է մնալու, դառը պատմություն մի պաշտոնյայի մասին, ում մեղադրելու նյութը վարչապետին գրիչ նվիրելն է եղել։ Տարիներ հետո դա ավելի դառն ու տհաճ է լինելու։ Վարչապետի՝ իրեն գրիչ նվիրելու «սրբության ֆոնին» Միքայել Մինասյանի բացահայտումները նոր մարդու կերպար է ձևավորում։

Տեղադրում եմ երկխոսությունը․

Հրանտ Մելիք-Շահնազարյան Պարոն Մինասյան, գրիչ չեք նվիրել, չէ՞, էս գժին))))։

Mikayel Minasyan Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չէ, Հրանտ ջան, քանի որ էնտեղ ուր ժողովուրդն իրեն ուղարկելու է անվտանգության նկատառումներից ելնելով՝ գրիչ թույլ չեն տալիս:)))

 «Ճտիկով գրիչի» շառից պրծաք։