ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ․ Սպիտակ տուն

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ, գրում է РИА Новости-ն։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմ Իրանի Իսլամական Հանրապետության հետ և ռազմական գործողությունների ընդլայնում տարածաշրջանում, բայց կանի ամեն ինչ՝ պաշտպանելու Իսրայելը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: