Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանքները կեղծ են. Արտակ Բեգլարյան

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանքները կեղծ են. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։

Բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։

Այսօր նա առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ»,- գրել է նա: