Քաղաքապետի տանը 70 կգ կանեփ են հայտնաբերել 

Քաղաքապետի տանը 70 կգ կանեփ են հայտնաբերել 

Ֆրանսիական իրավապահները 70 կիլոգրամ կանեփ են հայտնաբերել Ավալոն համայնքի քաղաքապետի տանը։ Նշենք, որ Ավալոնը գտնվում է Յոնի շրջանում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Ըստ հաղորդման, Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր թմրաշրջանառության դեմ պայքարի արշավ, որի շրջանակներում էլ խուզարկություն էր իրականացվել նաեւ Ավալոնի քաղաքապետ Ջամիլի Խաբսաուիի տանը։ Իրավապահները տեղեկություն են ունեցել, որ քաղաքապետի եղբայրը արգելված նյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբերի հետ է կապեր ունեցել։

Հիշեցնենք, որ Խաբսաուին ներկայացնում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը։ Ավալոնի քաղաքապետ է ընտրվել 21 թվականին։ Նաեւ զբաղեցնում է ռեգիոնալ խորհրդականի պաշտոն։