Էրդողանը՝ ԱՄՆ եւ ԵՄ կողմից Թուրքիայի դեմ սահմանված սանկցիաների մասին

Էրդողանը՝ ԱՄՆ եւ ԵՄ կողմից Թուրքիայի դեմ սահմանված սանկցիաների մասին

ԱՄՆ եւ Եվրոպայի սանկցիոն հռետորաբանությունը Անկարայի հանդեպ իհարկե մտահոգել է Թուրքիայի իշխանություններին, սակայն ոչ մի սահմանափակում չի ստիպի, որպեսզի Թուրքիան հրաժարվի իր իրավունքների պաշտպանությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նաեւ ասել է, որ Անկարան Եվրամիությունից ակնկալում է ոչ թե սանկցիաներ, այլ լիարժեք անդամակցության առնչությամբ տրված խոստումների կատարում, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակից ԱՄՆ-ից՝ աջակցություն ահաբեկչական եւ ռեգիոնն ապակայունացնող ուժերի դեմ պայքարում։