Ֆեդերացիաները շատ պասիվ են եղել, մեղավորության բաժին ունեն․ Գիլոյան

Ֆեդերացիաները շատ պասիվ են եղել, մեղավորության բաժին ունեն․ Գիլոյան

Երբ լրագրողների քվեարկությունը ավարտվի, քվեարկություն կսկսեն նաև Հայաստանի կառավարության կողմից օժանդակություն ստացող ֆեդերացիաները, կքվեարկեն 34 ֆեդերացիաների հավաքականների գլխավոր մարզիչները, իսկ լրատվամիջոցներից կքվեարկեն թվով 19 հավատարմագրված լրատվամիջոցների ներկայցուցիչներ։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Հիշեցնենք, որ արդեն մոտ կես ժամ է մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը։

«Այդ երկուսի՝ լրատվամիջոցների ու գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ պիտի պարզենք՝ ովքեր են լավագույնները։ Մենք սակայն չենք անտեսել նաև երկրպագուներին, որոնք հնարավորություն են ունեցել sms քվեարկությամբ մասնակցել սրա շրջանկաում կայացած մեկ այլ անվանակարգի քվեարկության, որը կոչվում է «Հանդիսատեսի համակրանք»։

Պիտի նշեմ, որ իրականում հանդիսականները շատ պասիվ են եղել , բայց պիտի նշեմ նաև, որ այս առումով մեղավորության բաժին ունեն նաև ֆեդերացիաները։ Հանրահռչակման խնդիր կար ու, եթե չեմ սխալվում, միայն մարմնամարզության ֆեդերացիան է եղել, որ իր էջերում կոչ է արել քվեարկել, իսկ մյուս ֆեդերացիաները, ինրպես արդեն ասացի, շատ պասիվ են եղել։ Հուսամ, որ մյուս տարիներին արդեն շատ ավելին կլինի երկրպագուների քանակը, ովքեր կմասնակցեն քվեարկությանը։