Իլոն Մասկը հաղթել է դատարանում

Իլոն Մասկը հաղթել է դատարանում

ԱՄՆ երդվյալների շրջանային դատարանը որոշում է կայացրել հօգուտ Իլոն Մասկի, կապված նրա դեմ զրպարտության հետ կապված ներկայացված դատական գործի։

Հիշեցնենք, որ Մասկը փրկարար Վերնոն Անսուորտին անվանել է «պեդոֆիլ», ինչի պատճառով Անսուորտը հայց էր ներկայացրել ընդդեմ «Տեսլայի» հիմնադրի։ Որոշման պատճառների մասին դատարանը որեւէ հիմնավորում չի բարձրաձայնում։

Հնարավոր է, որ որպես հիմք նման որոշման, ծառայել է այն, որ Մասկը արդեն ներողություն է խնդրել Անսուորտից։