Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Փաստաբան Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Հ. Ավագյանի, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը` մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի` ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին։
Իսկ դեռ երեկ Քննչական կոմիտեն «հանցանքը» համարում էր բացահայտված...
Որոշումը միանշանակ իմ կողմից բողոքարկվելու է, վստահ եմ` Գ. Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ»:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է  ՔՊ -ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես «ահաբեկչական գործողություն»։ Այդ գործով հետապնդվում է ևս երեք անձ, որոնցից երկուսի նկատմամբ արդեն կալանք է կիրառվել։

Գագիկ Սարգսյանի պաշտպան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե նա  հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, իսկ ՔԿ-ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «ահաբեկչական դեպքերը բացահայտ