Բերանի խոռոչի լվացման միջոցները մեծացնում են կարիեսի առաջացման վտանգը 

Բերանի խոռոչի լվացման միջոցները մեծացնում են կարիեսի առաջացման վտանգը 

Բրիտանացի ատամնաբույժները նշել են, որ ատամները խոզանակով լվանալուց անմիջապես հետո բերանի խոռոչի լվացման համար նախատեսված լվացման միջոցներով լվանալը մեծացնում է կարիեսի առաջացման հավանականությունը։

Ըստ Daily Mail-ի, նմանատիպ հիգիենիկ միջոցները հեռացնում են ատամի մակերեւույթի վրա կուտակված ֆտոր նյութը, որը պարունակվում է ատամի մածուկի մեջ։ Ատամնաբույժները բացատրում են, որ շատ ատամի մածուկներ պարունակում են ֆտոր տեսակի քիմիական նյութ, որը առկա է էմալի եւ ատամին դենտինի կազմում, եւ դարձնում են ատամն ավելի ամուր եւ կայուն ագրեսիվ միջավայրի հանդեպ։ Ֆտորի պակասորդը հանգեցնում է ատամների զգայունության բար4րացմանը, կորոզիայի, ստոմատիտների, գինգիվիտների եւ այլ պարոդոնթային հիվանդությունների առաջացմանը։

Բացի այդ, ըստ մասնագետների, ցանկալի չէ ատամները լվանալուց հետո երեսուն րոպեի ընթացքում սնունդ ուտելը կամ որեւէ տեսակի խմիչք խմել։ Նաեւ չի կարելի հիգիենիկ ագրեսիվ միջոցների կիրառումը խոզանակով ատամները լվանալուց հետո, ինչպիսիք են բերանի խոռոչի լվացման միջոցները։ Հակառակ դեպքում, ըստ ատամնաբույժների, մեծանում է կարիեսի առաջացման հավանականությունը։