Անկարան Վաշինգտոնին նախազգուշացում է արել

Անկարան Վաշինգտոնին նախազգուշացում է արել

Եթե Միացյալ Նահանգները կասեցնի Թուրքիայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման միջազգային ծրագրից, ապա դա երկարատեւ հեռանկարում կարող է հարվածել ամերիկյան շահերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը, ելույթ ունենալով ամերիկա-թուրքական հարաբերությունների մասին կոնֆերանսում՝ Վաշինգտոնում։ Հիշեցնենց, որ Թուրքիայի կողմից ռուսական սպառազինությունների մատակարարումը լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցրել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Չնայած ԱՄՆ բազմաթիվ սպառնալիքներին, ճնշումներին եւ հայտարարություններին, Անկարան մտադիր չէ նահանջել։