Հույս ունեն՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական բախում չի լինի

Հույս ունեն՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական բախում չի լինի

Ռուսաստանի ԱԳ նախարարությունում հույս են հայտնում, որ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական բախում չի լինի, քանի որ դա կարող է լինել կործանարար՝ ողջ մարդկության համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, նշելով, որ Մոսկվայի եւ դաշինքի միջեւ հարաբերությունները սառեցվում են։ Նշենք, որ հարաբերությունները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հաստատվել են 1991 թվականին։ Ալեքսանդր Գրուշկոն ղեկավարել է ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում ռուսական ներկայացուցչությունը մինչեւ անցյալ տարվա հունվարի 22-ը։