Բաքվի բռնապետի բարդույթները, ընտանիքի գաղտնի սիրային կապերը…

Բաքվի բռնապետի բարդույթները, ընտանիքի գաղտնի սիրային կապերը…

Ադրբեջանական խանությունում տեղի ունեցավ հերթական քաղաքական բեմադրությունը. արտահերթ ընտրություններում հինգերորդ անգամ նախագահ «ընտրված» Հեյդարի որդի Ալիեւի  երդմնակալության արարողությունը:  Նայում ես փքված հնդկահավի նման քայլող Ալիեւին ու հասկանում . այս մարդն ունի բարդույթներ, վախեր, որոնք թաքցնում է արտաքին շարժուձեւերով, խոսույթով: Հիմա կասեք՝ ինչից պետք է վախենա Արցախը գրաված եւ ուժեղ բանակ ունեցող, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իսրայելի նման դաշնակիցներ ունեցող երկրի ղեկավարը, Հայաստանի վրա մատ թափ տվող ղեկավարը: Մի փոքր վերհիշենք Ալիեւի կենսագրությունը. նա ջերմոցային պայմաններում մեծացած մարդ է: Նրա մանկությունն անցել է իշխանական պալատներում, միշտ թիկանապահների ու դայակների հսկողությամբ: Խորհրդային հանրապետության կոմկուսի քարտուղարի որդի լինելը այդպիսի պայմաններ էին թելադրում: Նա չի ունեցել բնականոն մանկություն, բակի տղաների հետ ֆուտբոլ կամ քարկտիկ չի խաղացել, փողոցի տղաների հետ չի կռվել, չի ծեծել, չի ծեծվել: Որպես տղա Ալիեւը բնականոն չի աճել: Շատերս ենք հիշում, երբ նա առաջին անգամ դարձավ նախագահ, ավելի Ճիշտ՝ հորից ժառանգություն ստացավ երկրի գահը եւ դարձավ Ադրբեջանի ղեկավար, երկու հոդաբաշխ միտք իրար հետեւից չէր կարողանում արտաբերել,  բարդույթավորվում էր: Մինչ այդ նրա փոխարեն միշտ խոսել էին ուրիշները՝ հայրը, հոր շրջապատն ու ենթակաները: Իր հարցերը ուրիշներն են լուծել: Թեպետ, առանձանապես, լուծելու հարցեր էլ չի ունեցել: Իսկ ճանապարհ չանցած մարդու համար դժվար է միանգամից երկրի ղեկավար դառնալը: Հայաստանն, օրինակ,  ջերմոցներում աճեցրած այդպիսի ղեկավար երբեք չի ունեցել: Անգամ ամենաթույլ ղեկավարը՝ Փաշինյանը, կյանքի ինքնուրույն ճանապարհ է անցել, ծեծվել, ենթարկվել կտտանքների, ապրել փախուստի մեջ, նստել-դուրս եկել: Իսկ նախորդ երեք նախագահների կենասագրությունները լի են դարուփոսերով, հաղթականերով: Նրանք ունեցել են բնականոն մանկություն, ունեն մանկության ընկերներ: Անցել են տղա-տղամարդ դառնալու բոլոր ճանապարհներով: 

Ճիշտ է, Ալիեւը ղեկավարման տարիներին աճեց, սովորեց խոսել,  դիվանագիտություն, բայց մանկության բարդույթը մնացել է. նա  մնաց ջերմոցային պայմաններում աճած նույն երեխան՝ իր բարդույթներով, չկայացվածությամբ, ինչ էլ ուզում է թաքցնել իր ժեստիկուլիացիայով ու բքուն խոսույթով: 
                           

Ծեծվածի բարդույթը

Երեսուն տարի Ադրբեջանի ղեկավարներն ապրել են ծեծվածի բարդույթով: Արցախյան առաջին պատերազմը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ հայ զինվորը, զինվորականը, երբ վտանգվում է հայրենիքը: Փոքր Հայաստանի կամավորական ջոկատները ջախջախիչ պարտության մատնեցին մի քանի անգամ մեծ Ադրբեջանին: Կյանքն ապացուցել է, որ հայերը փայլուն զինվորականներ են, կռվի դաշտում՝ առյուծ: Դա եկել է մեր ոչ քաղցր կյանքից: Ինչը չի կարելի ասել կովկասի քոչվորների՝ ադրբեջանցիների մասին: Նրանց մոտ լավ է ստացվում ոչխարաբուծությունը, առեւտուրը, կանաչու, ձմերուկի արտադրությունը եւ փողոց մաքրելը: Խորհրդային տարիներին, երբ չկար որեւէ թշնամանք Հայատանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ, նրանք ունեին հնարավորթյուն՝ զբաղվելու գիտությամբ, արվեստով: Բայց, որպես կանոն, նրանք զբաղվում էին միայն կանաչի կամ ձմերուկ վաճառելով, Հայաստանի տարբեր քաղաքների փողոցները մաքրելով: Գիտությու՜ն, արվե՜ստ, նրանց խելքի բանը չէր: Այնպես, ինչպես զինվորական գործը չի իրենց խելքի բանը: Մի խոսքով, երեսուն տարի ծեծվածի հոգեբանությամբ ապրած երկրի ղեկավարին հանգիստ չեն տալիս ծեծվածի բարդույթները: Նա դեռ չի մոռացել, թե ինչպես էին իրեն փակ դռների ետեւում ստիպում ճանաչել Արցախը…Դժվար է այդ հոգեվիճակից դուրս գալ: Ուստի Ալիեւը, ինչ-որ տեղ չհավատալով, որ վերջապես հիմա էլ իր երկիրն է հաղթող, իհարկե, Թուրքիայի, Իսրայելի եւ մյուս գերտերությունների «շնորհիվ»: Ալիեւը վախենում է ռեւանշից, վախենում է մի օր կորցնել այդ հաղթանակները եւ նորից կանգնել կոտրած տաշտակի առաջ: Նա լավ գիտի, որ եթե ստացվի այնպես, որ ձեռնամարտի դուրս գա իր քաշային կարգի 18 ամյա հայ զինվորի հետ, հայ զինվորը իր ոսկորները տեղում փշուր-փշուր կանի…Ուստի շտապում է, շատ է շտապում Հեյդարիչը՝ լուծարել Հայաստանի Հանրապետությունը, որ հանկարծ մի օր ռեւանշ չլինի, որ հանկարծ Հայոց բանակը մեջքը չհասցնի ուղղել…

Ընտանիք, որտեղ բոլորը բոլորին դավաճանում են

Մարդու բնութագիրը ճիշտ կարող է տալ նրա ստեղծած ընտանիքը, այդ ընտանիքի բարոյական  եւ մյուս արժեքները: Երբեւէ Հեյդար Ալիեւի ընտանիքի, նրա կնոջ մասին որեւէ վարկաբեկիչ լուրեր չեն շրջանառվել, ինչպես՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների: Որքան էլ այս մարդիկ ունեցել են իրենց չսիրողների մեծ բանակ, նրանց կանանց բարոյական կերպարը չի եղել քննարկման թեմա: Նույնը չի կարելի ասել  Ալիեւի կնոջ՝ Մեհրիբանի մասին: Միջազգային լրատվամիջոցները, ադրբեջանցի բլոգերները շատ են խոսումՄեհրիբանի եւ Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի գաղտնի սիրավետի մասին: Իտալական Il Foglio թերթը, հղում անելով գերմանացի դիվանագետներին, գրել է, որ Ադրբեջանի նախագահի կինը՝ Մեհրիբան Ալիևան, հաճախ է Գերմանիայում թաքուն հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Իսկ ադրբեջանցի քաղաքական բլոգեր Օրհան Աղաևն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով այն հյուրանոցը, որտեղ հանդիպել են Բելառուսի նախագահն ու Ադրբեջանի նախագահի կինը: Աղաևը տեսանյութում մոտենում է Բեռլինում գտնվող ADLON հյուրանոցին: Նշում է, որ դա Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի սիրելի հյուրանոցներից մեկն է, որտեղ պարբերաբար հանդիպում են: Տեսանյութում երևում է, որ հյուրանոցը գտնվում է «Բեռլինի դարպասների», ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ: «ԻնֆոՖորում» ինտերնետ-կայքն էլ գրել է. «Լուրեր են շրջանառվում, որ Ալիևան իր այցելությունների ժամանակ բացառապես ոչ ֆորմալ հանդիպումներ է ունենում շատ ազդեցիկ մարդու՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Գեղեցկուհի Մեհրիբանի և բեղավոր Լուկաշենկոյի ռոմանտիկ կապը Բեռլինում բոլորի համար հայտնի «գաղտնիք» է»:

Դրսում աքլորացողը՝ տանը՝ «подкоблучник»

Որքան էլ Ալիեւը դրսում իրեն դրսեւորում է փքված հնդկահավի նման, տանը՝ Մեհրիբանի մոտ նա ենթակա է: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մեհրիբանի հարաբերությունները բարդ են Իլհամի հարազատների հետ: Անգամ բանը հասել է նրան, որ մեծ խնջույքների ժամանակ Ալիեւները հիմնականում չեն լինում: Միայն ներկա են լինում Մեհրիբանի հարազատնեը: Հյուրերի ցանկը կազմում է կինը: Մեհրիբանի  հայրը՝ օլիգարխ Արիֆ Փաշաևը,  բարեկամները, բավականին ազդեցիկ մարդիկ են: Փաշաեւների ընտանիքն է վերահսկում մի շարք կարեւորագույն ոլորտներ ` շինարարական բիզնեսը, հեռահաղորդակցության ոլորտի մի զգալի մաս եւ իրենց կլանով հաղթում են Ալիեւի հարազատների կլանին: Նրանց միջեւ անհաշտ պայքար է՝ հարստություն եւ իշխանություն կիսելու: Ըստ ադրբեջանցի որոշ փորձագետների, Մեհրիբանն Ադրբեջանում ավելի ազդեցիկ է, քան Ալիեւը:

Սերը գաղտնի չմնաց

euroasiainfo.com կայքէջում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել Ալիեւի անձնական գաղտնի կապերի մասին, որն ունեցել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AzAl) ընկերության նախագահ Ջահանգիր Ասկերովի դուստեր՝ Ջամիլա Ասկերովայի հետ: Ըստ լրատվամիջոցի՝ Ալիեւի դստեր՝ Լեյլա Ալիևայի կողմից 2015թ․ հուլիսին որդեգրած փոքրիկ Ամինան իրականում Իլհամ Ալիևի եւ Լեյլայի ապօրինի դուստրն է: Հեղինակը գրում է, որ երկար ժամանակ երեխայի լուսանկարը որևէ տեղ չի հրապարակվել, միայն Ալիևի 55-ամյակին է հայտնվել նախագահի որդու՝ Հեյդար Ալիևի ինստագրամի էջում։ Հոր և դստեր լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում, չնայած որ քիչ անց այն հեռացվել էր Հեյդարի էջից։ 
Հավանաբար, Մեհրիբանն այն կանանցից է, որի մոտ ուժեղ է զարգացած դավաճանության հոտառությունը: Նա կասկածելի վարքագիծ է տեսել ամուսնու մոտ ու հրահանգել է  հեռախոսազանգերի գաղտնալսումներ և գաղտնի տեսանկարահանումներ են կազմակերպել։ Այդ միջոցառումները կազմակերպվել են Մեհրիբանի հայրական «Փաշաևյան կլանը» ՝ ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովն ու կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ալի Աբասովը։ 

Չնայած, որ այդ ամենից հետո Մահմուդովի և Աբասովի հարազատներից շատերի նկատմամբ Ալիևի հրամանով ճնշումներ և քրեական հետապնդումներ իրականացվեցին, այնուամենայնիվ, նրանք մնացել են անպատիժ և մինչ օրս գտնվում են ազատության մեջ։ Պատճառն այն է, որ այդ գաղտնալսումների ընթացքում նրանց ձեռքերում ալիևյան կլանի մասին բավականին վարկաբեկիչ տեղեկություններ են հայտնվել։

Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում իրականացված աղմկահարույց ձերբակալություններն ու «տոտալ մաքրումները» կապված են այդ գաղտնալսումների հետ։

Հ/Գ Իհարկե, գեղեցիկ չէ մարդու անձնական կյանքը փորփրելը եւ լրատվամիջոցներով հրապարակելը: Բայց, երբ այդ «մարդը» իրեն չի պահում մարդու նման եւ փորձում է այլ մարդկանց կյանքի, այլ երկրների ճակատագրի հաշվին ինքանահաստատվել, ապա նրա նկատմամբ կարելի է ամեն ինչ…