Մեր տոնածառն էնքան հին է, որ հեչ մեկ չի ուզում մոտը նկարվի (լուսանկարներ)

Մեր տոնածառն էնքան հին է, որ հեչ մեկ չի ուզում մոտը նկարվի (լուսանկարներ)

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները, որի դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար ավագանու որոշմամբ հատկացվել է 6 մլն դրամ: Տասնյամյակներ շարունակ տեղադրվում է նույն եղևնին: Միայն որոշակի փոփոխություն նախատեսվում է զարդարանքի համար: Այս տարի ևս տեսնելով հին տոնածառի ճյուղերը, գյումրեցիներն արդարացիորեն դժգոհում են․

«Ամեն տարի նույն ոճն է», «Եթե նույնի համար 6մլն են ծախսում, բա, նորը դնելու համար պատկերացնո՞ւմ եք ինչ ծախս են անելու », «100 տարի է՝ նույն տոնածառն է, ես տեսա, երեխեքս տեսան, մե քանիմ տարի հետո թոռներս կտեսնին , քիչըմ որ ասֆալտների հետ տուն-տունիկ չխաղան , նոր եղւնի կդնեն, կասֆալտապատեն, հետո կհիշեն, որ տակի ջրագծը պըտի փոխվի, կքանդեն, որ փոխեն», «Մեր տոնածառը Գինեսի ռեկորդ է զարկե իրա երկարակացությամբ», « Էս եղևնին մե տեսակ հարազատ է դառե, հետներս մեծըցավ, մենք գոնե մեզի կներկենք, կփոխվինք, էս խեղճը արդեն քառորդ դար է անցել, նույնն է , թե չէ՝ ամեն տարի դեժավյու կապրիմ ,գիդեմ էլի հին տարին է, առաջ չենք էրթա», «Զարդարանքը հասկացանք, 2 մետր միայն ձողն է, հեչ սիրուն չէ», «Որ իմանում եմ նույնն է, էլ հրապարակ չեմ ուզում գնամ », «Մեր տոնածառն էնքան հին է, որ հեչ մեկ չի ուզում մոտը նկարվի» : 
Նշենք, որ որքան էլ գյումրեցիները  կիսակատակ դժգոհում են, համայնքապետարանը շարունակ արդարանում է, թե բյուջեն աղքատիկ է, եւ նոր տոնածառ գնելը մեծ շռայլություն