Թուրքերն ու տաջիկները խստացնում են վիզային ռեժիմը

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար։
Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ այդ միջոցը ձեռնարկվել է «փոխադարձության սկզբունքի իրականացման նպատակով»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024 թվականի ապրիլի 20-ից Թուրքիայում Տաջիկստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ կգործի։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Դրանից հետո Տաջիկստանի ԱԳՆ-ն սկսել է պատասխան միջոցների քննարկումը։
Կարծիքներ