Այդ տեսանյութում որևէ հանցակազմ չկար, առավել ևս, որ ՔՊ-ական պատգամավորն է հարվածում 

Այդ տեսանյութում որևէ հանցակազմ չկար, առավել ևս, որ ՔՊ-ական պատգամավորն է հարվածում 

Այսօր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին տրանսպորտում նկարահանած Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։ Մեզ հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով մեկ անգամ արդեն պաշտպանել է Վարդանյանին, ասաց, որ դեռևս նրանից զանգ չի ստացել․

«Սամվելը ինձ չի զանգել, ես էլ եմ տեղեկացել։ Սամվելը պետք է որոշի, թե ով է իր շահերը պաշտպանելու, ես բնականաբար, պատրաստ եմ։ Իմ տեղեկություններով՝ այս պահին ԱԺ պատգամավորներ են մեկնում, իրավիճակին կծանոթանանք, հետո կհասկանանք, թե ինչ ենք անում»,- ասաց Մելիքյանը՝ շարունակելով․

«Իմ տեղեկություններով Սամվելը Կենտրոնի բաժնում է գտնում, և ամենայն հավանականությամբ կա՛մ տեղափոխվել է, կա՛ մ տեղափոխվելու է Կենտրոնի քննչական բաժին։ Ես կարծում եմ, որ Սամվելի իրավունքները առնվազն սահմանափակվել են փաստաբանին զանգելու իրավունքի մասով, որովհետև գտնում եմ, որ եթե ոչ ինձ, ապա մեկ այլ փաստաբանի կզանգեր, իսկ ես իր գործով մեկ անգամ զբաղվել եմ»,- ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով տեսանյութին, ու առերևույթ խուլիգանության մեղադրանքին՝ Մելիքյանն ասաց․

«Ես հասցրել եմ տեսանյութը դիտել, և այդտեղ որևէ հանցակազմ չեմ նկատում, առավել ևս՝ հարված հասցնողը ՔՊ-ական պատգամավորն էր»,- ասաց Մելիքյանը։