Բեռլինը լավ լուր չունի Կիևի համար, բայց հույսը չի կորցնում

Բեռլինը լավ լուր չունի Կիևի համար, բայց հույսը չի կորցնում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խոստովանել է, որ Կիևին հնարավոր մատակարարման համար «Patriot» հակաօդային պաշտպանության գերմանական պաշարները սպառվել են։

«Ցավոք սրտի, մեր սեփական Patriot համակարգերի պաշարներն այժմ գրեթե սպառվել է, ուստի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ես ևս մեկ անգամ հասկացրի, որ մենք պետք է ստուգենք բոլոր Patriot համակարգերի առկայությունը Եվրոպայում և աշխարհում․ ամեն ինչ կանենք Ուկրաինային համակարգերը մատակարարելու համար»,- ասել է նախարարը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։ 

Նրա խոսքով՝ Գերմանիան և նրա դաշնակիցները մտադիր են ուսումնասիրել այդ նպատակով հատուկ հիմնադրամի ստեղծման հնարավորությունը։

«Մենք մեր ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ միասին կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ, առաջին հերթին Ուկրաինայի համար արագ ձեռք բերելու այն համակարգերը, որոնք ունեն երրորդ երկրները», - նշել է Բերբոքը։ 
Նա հույս է հայտնել, որ «G7-ի արտգործնախարարների հանդիպմանը գործընկերները կկարողանան բաց տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ»։