Իրանի դիրքորոշումների մասին

Իրանի դիրքորոշումների մասին

Արդեն տեղեկացրել էինք, որ Wargonzo-ն՝ հղում անելով Ստամբուլի իր աղբյուրներին, գրել է, որ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել Հայաստանի հարավային որոշ շրջանների վրա։

Սրանից անմիջապես հետո տարածվեցին հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման ու նաև սլավոնական արտաքինով վիրավորների կադրեր։ Զուգահեռաբար մի քանի տեղեկություններ հաղորդվեցին Հայաստանի հարավից՝ Իրանից։  ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի  և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում հայտարարել է, որ Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ։ Իրանցի զինվորականը շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստան, ապա Բաքու է գնալու Իրանի հատուկ բանագնացը։ 

«Հրապարակը» իրանական այցերի ու ուղերձների հետ կապված զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ, որն ասաց է՝ ակնհայտ է, հանդես է գալու նոր միջնորդությամբ, որն ըստ ամենայնի, հերթական հրադադարին է վերաբերում։

«Պատերազմական գործողությունների շարունակությունը չի բխում Իրանի Իսլամական Հանրապետության շահերից՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Այդ գործողությունները իր սահմանի անմիջական հարևանությամբ են և երկրորդ ՝այդ գործողությունների հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվել են նաև ահաբեկիչներ, որոնք վտանգ են ներկայացնում Իրանի ազգային շահերի տեսանկյունից։ Եվ իրանցիները փորձում են ջանքեր գործադրել, որպեսզի գոնե հրադադարի ռեժիմ հաստատվի։ Եվ, ըստ էության, իրանական ակտիվությունը բխում է նաև մեր շահերից։ Որքանո՞վ այս ջանքերը հաջող կլինեն, այլ խնդիր է, բայց գոնե փորձում են»,-ասում է Վարդան Ոսկանյանը։

Հարցին, թե Ռուսաստանը ձախողեց, ԱՄՆ-ն նույնպես, ինչու՞, ուրեմն, պետք է Իրանը կարողանա, իրանագետը հույս հայտնեց, որ տարածաշրջանային գերտերությունների՝ Իրանի ու ՌԴ ջանքերի մեկտեղման դեպքում որոշակի արդյունավետոթյուն կարելի է սպասել։ «Չնայած, կա մեկ հանգամանք, որ Էրդողանի չափազանց լկտի վարչակարգը չի ենթարկվում որևէ միջազգային նորմի, կանոնի կամ ուխտի կանոնի։ Իր տված խոստումները չի պահպանում»,-ամփոփեց իրանագետը։ 

Wargonzo-ի հրապարակման հետ կապված՝ նա ասում է՝ ակնհայտ է, որ Նախիրջևանի հատվածում ահաբեկիչների ներկայության հանգամանքն էլ դրդել է նրան, որ իրանական զորամիավորումներ տեղակայվեն ոչ միայն արցախա-իրականական սահմանի երկայնքով, այլև նախիջևանյան՝ թե՛ իրանական բանակի, թե Իրանի հեղափոխության պահապանների կողմից։