Փաշինյանը մերժե՞լ է Լավրովին

Փաշինյանը մերժե՞լ է Լավրովին

Ռուսաստանյան Regnum-ը, որն ունի ԱԳՆ-ին «մոտ կանգնած» լրատվամիջոցի համարում, առանձին վերլուծությամբ անդրադարձել է ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին եւ վարչապետ Փաշինյանի պատասխանին: «Եթե դրսում հունվար ամիսն է եւ խորհուրդ են տալիս լողանալ Սեւանում, ապա դա ոչ այնքան տրամաբանական առաջարկություն է», - Հայաստանի վարչապետին մեջբերում է ռուսաստանցի վերլուծաբանը: Հաջորդիվ նա խտացրած ներկայացնում է «ֆուտբոլային դիվանագիտության» կարեւոր դրվագները, ապա միանշանակորեն պնդում, որ դա «ամերիկյան նախաձեռնություն էր»: Այս դիտարկումները որեւէ հետաքրքրություն չէին ներկայացնի, եթե երեւանյան այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովն անդրադարձած չլիներ խնդիրն՝ ակնարկելով, որ Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ մինչ այդ նկատել տալով, որ ցյուրիխյան գործընթացի նկատմամբ Ռուսաստանը թերահավատ էր:

Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան ինչ-որ դերակատարություն ունեցել է հայ-թուրքական արձանագրությունների փաստացի չեղարկման գործում՝ ի մասնավորի Ադրբեջանի կոշտ հակազդեցության դիվանագիտական հովանավորչությամբ: Բայց դա ավելի համակողմանի քննության թեմա է: Այս պահին ուշագրավն այն է, որ ռուսաստանցի մեկնաբանն առանց որեւէ աղբյուրի հղելու՝ անառարկելիորեն պնդում է, որ Փաշինյանը հրաժարվել է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո հռչակած ուղեգծից եւ «համերաշխվել իր ամերիկյան սփյուռքի հետ»: Սա կամ Ռուսաստանի ԱԳՆ-ից խորհրդապահության պայմանով ստացված տեղեկության փորձագիտական մատուցում է, կամ՝ հեղինակի երեւակայության պտուղ: Բայց քանի որ գործ ունենք բավական հեղինակավոր լրատվամիջոցի սպասումները կապում է այդ հեռանկարի հետ: Ի՞նչ քայլ է սպասվում Մոսկվայից: Եթե, իհարկե, ռուսաստանցի հեղինակի մոտեցումները ներգրվում են ՌԴ արտաքին քաղաքականությանը գոնե ընդհանուր գծերով: Ամենեւին էլ ոչ երկրորդական վերլուծաբանի հետ, հակված ենք հավանական համարել առաջին տարբերակը: Իսկ դրանից ուղղակիորեն հետեւում է, որ Երեւանում ՌԴ արտգործնախարարը վարչապետ Փաշինյանին առաջարկել է միջնորդ լինել հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում, ինչը դիվանագիտորեն մերժվել է: Regnum-ի այն դիտարկումը, թե «քրդական հարցի ակտուալացումը իր հետեւից սկսել է ձգել «հայկական հարցը» եւ գրոհի է անցել ԱՄՆ-ը», - բավական թափանցիկ ակնարկ է, որ «Հայաստանն իր սպասումները կապում է այդ հեռանկարի հետ»: Ի՞նչ քայլ է սպասվում Մոսկվայից: Եթե, իհարկե, մեկնաբանի հայացքը բխում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգից: