Վիժվածք նշանակում է ստոր մարդ

Վիժվածք նշանակում է ստոր մարդ

Այսօրվա միջադեպը՝ ՔՊ- ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի  մասնակցությամբ,  ստիպեց ինձ, որ վիժվածք բառի ստուգաբանության մեջ խորանամ,  քանի որ միջադեպի մասնակից երիտասարդը նրան  վիժվածք  էր անվանել։ Վիժվածք նշանակում է արտավիժված նյութ, վիժելով դուրս նետված պտուղ, սաղմ։ Քանի որ Հակոբ Ասլանյանը ծնվել ու գոյատևում է, նշանակում է, որ Ասլանյանը վիժվածք բառը ուղղակի իմաստով ընդունել չէր կարող։

Երիտասարդը փոխաբերական իմաստով է օգտագործել, որը նշանակում է անարգ, ստոր մարդ։ Իսկ ստոր բառը հոմանիշներ ունի, որն արտահայտում է անազնիվ, վատոգի, ցածր իմաստը։ Այնպես որ դրա մեջ հայհոյանքի տարր չկա։ Գործի այն մասով պետք է քննություն տարվի, որ  պատգամավորը հաշվի չի առել, որ հանրային տրանսպորտում է և երիտասարդին հարվածել է, որը կարող էր  հանրային անվտանգության լուրջ հետևանքներ առաջացնել։ Իսկ ինչ վերբերվում է փոխաբերական իմաստով գործածված բառին, ներսի մարդիկ էլ, տեսանյութից երևում է, որ դեմ չէին բառի իմաստին, բայց նշում էին, որ անվտանգության առումով երիտասարդը  կարող էր նույն բաները  ասել այլ վայրում։ 

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասել է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։