Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Գրիգորի Հայրապետովը ՀՀ վարչապետի առաջարկությամբ ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի համապատասխան հրամանագրում:

Նշենք, որ Հայրապետովն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի առաջարկությամբ 2018 թ. հունիսի 11-ին: