Զելենսկին լավ լուր է հայտնել

Զելենսկին լավ լուր է հայտնել

Գերմանիան համաձայնել է Ուկրաինային Patriot ЗРК կայաններ և հրթիռներ մատակարարել։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպումից հետո։

Երկու ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է Sky News-ը։

Զելենսկին այս որոշումը գնահատել է որպես ուկրաինացիներին պաշտպանելու չափազանց կարևոր քայլ։