Ինչո՞ւ եք լուռ. Վարդենիսը Ադրբեջա՞ն է

Ինչո՞ւ եք լուռ. Վարդենիսը Ադրբեջա՞ն է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է։

Իհարկե, Ադրբեջանում սովոր են ապատեղեկատվություն ու կեղծիք տարածելուն։

Բայց Ադրբեջանի ՊՆ-ի այսօրվա ապատեղեկատվությունն, ի տարբերություն նախորդների, ևս մեկ սադրանք է պարունակում։ Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվության մեջ նշում է, թե իբր հայկական ԶՈւ-ն գնդակոծել է ադրբեջանական դիրքերը Քարվաճառի (Քելբաջարի) և, ուշադրություն, Բասարգեչարի շրջանների ուղղությամբ։ Եթե չգիտեք, ասեմ՝ Ադրբեջանը Բասարգեչար է անվանում Վարդենիսը։ Եվ նույնիսկ ինչ-որ գյուղի անուն են նշում Վարդենիսի շրջանում։ Փաստորեն Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Վարդենիսի շրջանը համարում է Ադրբեջանի մաս։

Այս մասին ՀՀ ՊՆ-ի տեղեկատվության մեջ ոչինչ չկա նշված։ Լուռ է նաև ՀՀ ԱԳՆ-ն։

Իսկ ոմանք էլ սահման են գծում։