Պապարացիները նկատել են «անհետացած» Քեյթ Միդլթոնին (տեսանյութ)

Պապարացիները նկատել են «անհետացած» Քեյթ Միդլթոնին (տեսանյութ)

Բրիտանական The Sun տաբլոիդը ներկայացրել է Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի մասնակցությամբ առաջին վիդեո կադրերը, որոնք առաջինն են անցյալ տարեվերջին նրա վիրահատությունից հետո։
Պապարացիները Միդլթոնին նկատել են նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ գնումներ կատարելիս, ասվում է նյութում։

Հունվարին Քենսինգթոնյան պալատը հայտարարեց, որ արքայադուստրը որովայնի վիրահատության է ենթարկվել, սակայն մանրամասներ չհրապարակվեցին։

Վիրահատությունից հետո Քեյթ Միդլթոնի մասնակցությամբ բոլոր պաշտոնական միջոցառումները հետաձգվել են։ Երկու ամիս անց արքայադուստրն իր երախտագիտությունն է հայտնել սոցցանցերում աջակցության համար, սակայն նրա լուսանկարը խմբագրվել է, ինչի պատճառով հրապարակային ներողություն է խնդրել։

Քեյթ Միդլթոնը որովայնի վիրահատությունից հետո անցյալ տարվա վերջից չի երևացել հանրության առջև։ Արքայադստեր երկրպագուները նրա բացակայության տարբեր վարկածներ են շրջանառել, այդ թվում՝ թագավորական ընտանիքում ներքին տարաձայնություններն ու առողջական լուրջ խնդիրները։