«Ողջույն, Արսեն Թորոսյան»․ Թորոսյանի մեկնաբանության արձագանքները

«Ողջույն, Արսեն Թորոսյան»․ Թորոսյանի մեկնաբանության արձագանքները

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանարահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին արձագանքելու գործը իրշխանությունից իր վրա վերցրեց նախկինում առողջապահության նախարար, ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ գրելով հետևյալը․

«Այսօրվա Հայաստանի հետ բարեբախտաբար ոչ մի աղերս չունեցող երիտթոշակառուին թվում է, թե իր ուչաստկովի ստերով կարող է մոլորեցնել հայ ժողովրդին։ Չի՛ ստացվելու»:  

Թորոսյանի այս գրառմանը արձագանքել է 3 հազար 6 հարյուր հոգի, որոնցից 2 հազար 3 հարյուր հոգին «լայքել» է, 647-ը «ջղայնացել», 466-ը «ծիծաղել», 202-ը «սրտիկել», 11-ը՝ «զարմացել», 7-ը՝ «արտասվել»։ 

Մեկնաբանություններում իրավիճակը ավելի դաժան է։ Թորոսյանի գրառումը մեկնաբանել է 1600 հոգի։ Ներկայացնում ենք մի քանիսը․

Գեղամ Նազարյան․ «Դու բանտախցիդ մասին մտածի։ Դահիճ», Ստեփան Մանուկյան․ «Արսեն ջան, կներեք, քանի առիթը կա մի բան հարցնեմ էլի, մեջքիս գոտկատեղի հատվածը նստել հելնելուց ուժեղ ցավում ա, ինչի՞ց կարա լինի, կարո՞ղ ա գրիժա ունեմ», Հայկո Փոդիյան․ «Ողջույն, Արսեն Թորոսյան», Սուսի Գրիգորյան․ «Գոնե սսկվեք նստեք տեղներդ, մինչև կորեք»
Քիչ նյարդերներս կերեք», Հերմինե Ադամյան․ «Չդիմացա՞ր, դագաղների մասնագետ», Կարինե Լալաբեկյան․ «Ամոթ է, պետական պաշտոնյային անհարիր լեզվամթերք եք օգտագործում», Մարտուն Մաթևոսյան․ «Կորոնավիրուսի ավելի քան 5000 զոհերի մեծ մասի մեղավորը դու ես. Պատասխան ես տալու», Ռուզաննա Հարությունյան․ «Փաշինյանը մաքրեց բոլոր նախկինների անունները: Ընտրեցինք, որպեսզի լավ ու երջանիկ կյանք ունենանք, ունեցանք ամենասարսափելին»  և այլն։ Նշենք, որ ընտրել ենք միայն իրական օգտատերերի՝ հայհոյանքներ չպարունակող մեկնաբանությունները։