ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գլխամասային կառույցն ու մասնաճյուղերն արժանացան  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մրցանակներին

Օրերս ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչները «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում մասնակցեցին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կազմակերպած՝ «Մեկ օր Ինգոյի հետ» խորագիրը կրող միջացառմանը:

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրենը, ողջունելով ներկաներին, իր խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ՝  ապահովագրական ընկերությունը գործընկեր բանկերի հետ քննարկում է առաջարկներն ու նորարարությունները, նախանշում՝ գալիք տարվա անելիքները:

Ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարևորեց  երկուստեք համագործակցությունը: 

Այնուհետև «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրին ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները՝ ամփոփելով այս տարվա ընթացքում Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները: 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին և հավաստագրեր ստացան լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերն ու դրանց մասնաճյուղերը: 

Պատվոգրերի և մրցանակների արժանացան նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակը՝ արդյունավետ համագործակցության, իսկ Վանաձոր, Գյումրի և Ագարակ մասնաճյուղերը՝ ապահովագրական ապրանքատեսակների ակտիվ վաճառքներ իրականացնելու համար: 

Կարևորելով բանկերի և ֆինանսական կառույցների դերը ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ «Ինգո Արմենիա» ընկերությունը բարձր գնահատեց իր գործընկերների աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց աճող ցուցանիշների համար: