Ռեփեր Մահմուդը կներկայացնի Իտալիան՝ «Եվրատեսիլում»

Ռեփեր Մահմուդը կներկայացնի Իտալիան՝ «Եվրատեսիլում»

«Սան Ռեմո» երաժշտական մրցույթի հաղթող է ճանաչվել ռեփեր Մահմուդը, իր «Սոլդի» երգով, որ թարգմանաբար նշանակում է «Փողեր»։ Այս մասին հայտնում է Еurovision.tv-ն։ Մահմուդը որպես հաղթող ընտրվել է հանդիսատեսի քվեարկության հիման վրա։ Նա եզրափակչում առաջ է անցել Il Volo եռյակից եւ Ultimo-ից։ Ըստ որոշված կարգի, նա էլ կներկայացնի Իտալիան այս տարվա «Եվրատեսիլում։ Ռեփեր Մահմուդը կամ Ալեսանդրու Մահմուդը ծնվել է 1992 թվականին։ Մայրը իտալուհի է հայրը՝ եգիպտացի։