ԱՄՆ Կոնգրեսից հեռացրել են չար ոգիներին

ԱՄՆ Կոնգրեսից հեռացրել են չար ոգիներին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստը սկսվել է չար ոգիներին հեռացնելու արարողությամբ։ Այն անցկացրել է Պալատի կապելլան Պետ Կոնրոյը։ «Ծանր բանավեճերի շաբաթներ ունեցավ պալատը, որոնց ընթացքում, կարծես թե չար ոգիները իրենց դերն ունեցան։ Հիմա ես կհեռացնեմ այդ բոլոր չար ոգիներին, որ Տիրոջից չեն»,- ասել է Կոնրոյը, հատուկ աղոթք կարդալու ժամանակ։ Նշենք, որ նրան կանչել են այդ արարողությունն անելու այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատում բուռն վեճեր են սկսվել կապված ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության բանաձեւի հետ։