Ո՞ր քաղաքում են վճարում ամենաբարձր աշխատավարձները

Ո՞ր քաղաքում են վճարում ամենաբարձր աշխատավարձները

Ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքը աշխարհում գրավել է առաջին տեղը՝ վճարվող ամենաբարձր աշխատավարձների ցուցանիշով։ Երկրորդ տեղում շվեյցարական Ցյուրիխն է։

Ըստ Bloomberg լրատվական գործակալության փոխանցման, նման վարկանիշային աղյուսակ կազմել են գերմանական Deutsche Bank-ի մասնագետները։ Այսպես Սան-Ֆրանցիսկոյում աշխատավարձների միջիկ ցուցանիշը, հարկերը հանած, կազմում է 6,5 հազար դոլար, Ցյուրիխում՝ 5,9 հազար դոլար իսկ ահա Նյու-Յորքում՝ 4,6 հազար դոլար։

Բարձր աշխատավարձներ են վճարում նաեւ Բոստոնում, Չիկագոյում, Սիդնեյում, Օսլոյում, Կոպենհագենում, Լոնդոնում։