Ֆրանսիացի հայտնի դերասան է մահացել

Ֆրանսիացի հայտնի դերասան է մահացել

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերոն։ Նա 94 տարեկան էր։ Դերասանը մահացել է Փարիզի Լիվրի-Գարգանե արվարձանում գտնվող իր տանը։ Պերոն ծնվել էր 1924 թվականին։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, իր կարիերան սկսել է 1951 թվականից, Théâtre National Populaire-ում։ Առաջին ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է «Թեթեւաբարո կանայք» քրեական դրաման է եղել, նկարահանված 1954 թվականին։ Նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմերում ու սերիալներում։ Աշխատել է Կատրին Դենյովի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Ժան Լուի Տրենտինյանի, Ժերար Դեպարդյեի եւ այլոց հետ։ Վերջին ֆիլմը եղել է 2013-ին նկարահանված՝ «Մերձափնյա Օրսեն»։